ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են. հրապարակվել են կադրեր կառուցման աշխատանքներից։ Այս մասին նշվում է ինֆեկցիոն հիվանդանոցի Facebook-յան էջում:
«Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։ Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,- լուսանկարներ հրապարակելուն կից նշվում է Facebook-յան էջում:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 29–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 424 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–