Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ, Արփիի ջերմությունն իջել էր. Աննա Հակոբյանը խոսել է ընտանիքի ինքնազգացողության մասին (ՎԻԴԵՈ)

02.06.2020, 21:35
Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ, Արփիի ջերմությունն իջել էր. Աննա Հակոբյանը խոսել է ընտանիքի ինքնազգացողության մասին. ՎԻԴԵՈ
Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ, Արփիի ջերմությունն իջել էր. Աննա Հակոբյանը խոսել է ընտանիքի ինքնազգացողության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի տիկին` Աննա Հակոբյանը, խոսել է իրենց ընտանիքի առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենք ամբողջ ընտանիքով վարակվել են կորոնավիրուսով և այժմ ինքնամեկուսացած են կառավարական առանձնատանը։

«Մեր ինքնազգացողությունը լավ է, բավարար է։ Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ` 37,2, Արփիի ջերմությունն իջել էր 35,1, բայց այսօր առավոտյան երկուսն էլ կարգավորվել էին։ Պարոն Փաշինյանը, ես և Մարիամը չունենք ջերմություն», – ասել է Հակոբյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշել է, որ մի փոքր անհանգիստ են Արփիի համար։ Այսօր Արփիին զննել է մանկաբույժն ու ասել, որ այս պահին անհանգստացնող ոչինչ չկա։

Հակոբյանի խոսքով, բժիշկները նշել են, որ նրանք օրը երկու անգամ պետք է ջերմություն չափեն և որևէ այլ սիմպտոմի ի հայտ գալու դեպքում տեղյակ պահեն։

«Մեծերի մոտ եղել են մի քիչ հոդացավեր, մի փոքր թուլություն, բայց անհանգստացնող չափերի չի հասնում, հույս ունենք` չի ավելանա», – նշել է Աննա Հակոբյանը։

Նա անդրադարձել է նաև վարչապետի հոր վիճակին`նշելով, որ հայրիկը կարճ ժամանակվա ընթացքում եղել է իրենց հետ` տանը։

«Մենք շատ ուշադիր ենք եղել, պահել ենք հեռավորություն, և եթե վարչապետի թեստը չլիներ, երևէ չէինք էլ իմանա։ Ամեն դեպքում շատ ուշադիր էինք հայրիկի հետ կապված, որովհետև նա ունի առողջական խնդիրներ։ Ուղղակի անհամբեր սպասում ենք, որ որևէ նշան ի հայտ չգա կամ կթեստավորեն հավանաբար։ Մայրիկս նույնպես ունի մի շարք խնդիրներ, նրան չենք տեսել մոտ 3 ամիս, պարզապես եղբորս են հանդիպել, այն էլ այսօր պարզվեց, որ նրա թեստի արդյունքը բացասական է», – ասել է վարչապետի տիկինը` ավելացնելով, որ իրենց համար շատ մեծ անակնկալ էր թեստի դրական արդյունքը։

Հակոբյանը նաև նշել է, որ բավականին լարված է, քանի որ իմացել է, որ նույնիսկ եթե հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ, վիճակը կարող է վատանալ անգամ 11–րդ օրը։–0–

Տեսանյութն` «Ազատություն» ռ/կ–ի