Էդմոն Մարուքյանը հայտնել է կորոնավիրուսի իր թեստի պատասխանը
29.06.2020,
11:24
Էդմոն Մարուքյանը հայտնել է կորոնավիրուսի իր թեստի պատասխանը
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնել է կորոնավիրուսի թեստի պատասխանը։
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ COVID-19 թեսթիս պատասխանը բացասական է։ Շարունակում ենք պահպանել բոլոր կանոնները և միասին կհաղթահարենք համավարակը», – գրել է պատգամավորը Facebook–յան էջում։
Նշենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ–ում բազմաթիվ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց թվում են ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ–ական Արման Աբովյանը, իմքայլականներ Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը և այլք։–0–
Загружается новость ... "Лево"