ԱԺ–ում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվն ավելանում է

26.06.2020, 17:34
ԱԺ–ում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվն ավելանում է
ԱԺ–ում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ 

Այս մասին հայտնում է  news.am-ը` հղում անելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանին։ 

Նա նշել է, որ այսօր էլ «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանի հետ է անձամբ խոսել և վերջինս փոխանցել է, որ ջերմությունի ունի, բայց թեստավորում դեռ չի անցել։

Загружается новость ... "Лево"

«Դեռ չի հանձնել թեստ, բայց երևի պատրաստվում էր այսօրվա ընթացքում հանձնել»,- ասել է Մինասյանը։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ևս մի քանիսն են վարակված, Լիլիթ Մինասյանն ասաց. «Հակոբ Սիմիդյանը դրական է, Հայկ Սարգսյանը՝ չէ. երեկ չէ առաջին օրն եմ խոսել, Երևանում չէր գտնվում, բայց ասաց, որ չի թեստավորվել ու բնականաբար դրական պատասխան չունի։ Մխիթար Հայրապետյանը համոզված եմ, որ թեստ չի հանձնել, իսկ Արեն Մկրտչյանը դրական է։ Սա կարող եմ հստակ ասել»,- ասել է Լիլիթ Մինասյանը։

Նա հավելել է, որ այսօր էլ մամուլից է տեղեկացել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի և պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսը։

Ինքն անձամբ չի խոսել ԲՀԿ-ական պատգամավորների հետ։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով է վարակվել ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը, իմքայլականներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը։–0–