Կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտություններ են եղել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

09.04.2020, 13:13
Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտություններ են եղել. ՎԻԴԵՈ
Կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտություններ են եղել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտություններ են եղել։

Загружается новость ... "Лево"

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ:

Այսօր ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, իսկ 12–ը վիճակագրությունից դուրս մնացած դեպքերն են, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում։–0–