Մեկ օրում կորոնավիրուսի 40 նո՞ր դեպք. ԱՆ–ն պարզաբանում է նման մեծ թիվը
09.04.2020,
11:10
Մեկ օրում կորոնավիրուսի 40 նո՞ր դեպք. ԱՆ–ն պարզաբանում է նման մեծ թիվը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը», – նշել է Նիկողոսյանը:–0–