Կորոնավիրուսի հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ. Թորոսյան
19.03.2020,
11:27
Կորոնավիրուսի հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում:
«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը», – նշել է նախարարը:–0–