Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը ժամանակավորապես գործելու է այս հասցեում

03.04.2020, 17:33
Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը ժամանակավորապես գործելու է այս հասցեում
Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը ժամանակավորապես գործելու է այս հասցեում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։

Загружается новость ... "Лево"

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։

«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», – գրել է նախարարը։

Նախօրեին Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կզբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։–0–