575.37
6.62
485.18
+23
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյան. ՀՀ– ի խոշորագույն ԲԿ–ն կզբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, օրվա ընթաքում այն ամբողջությամբ կդատարկվի (ՎԻԴԵՈ)

12:14
02 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կզբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։ 

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ կորոնավիրուսի դեպքերն այսօր շատացել են, արձանագրվել է 92 նոր դեպք և մեծ մասը կարանտինում են, կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ 

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն և հիմա Հայաստանում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ Որոշում է կայացվել և Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետք է նույնպես զբաղվի այս գործով։ Օրվա ընթաքում այն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բուժհիմնարկներ», – ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ հիվանդության ավելի թեթև ընթացքով մնացած հիվանդները կտեղափոխվեն այլ վայրերում, այդ թվում` հյուրանոցային ֆոնդում, ինչպես որոշվել էր նախորդ նիստի ժամանակ։

Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
17:22
06 Օգոստոսի 2020
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
13:41
06 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է