Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է Գլխավոր դատախազություն

15.05.2019, 10:36
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Գլխավոր դատախազություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, գրում է «Ժողովուրդը»:

Օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ:

«Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, և վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եվ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման և հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, և, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա:

«Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից», – նշում են հոդվածի հեղինակները։–0–