«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո». Փաշինյանը մեկնաբանել է ՍԴ–ի հարցով հանրաքվեի նշանակումը

09.02.2020, 20:52
«Ապրիլի 5–ին կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը». Փաշինյանը մեկնաբանել է ՍԴ–ի հարցով հանրաքվեի նշանակումը
«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո». Փաշինյանը մեկնաբանել է ՍԴ–ի հարցով հանրաքվեի նշանակումը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է մեկնաբանել է ՍԴ–ի հարցով հանրաքվեի նշանակումը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։–0–