ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ

13.06.2020, 17:39

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ, նշում են ԱԱԾ–ից։

Загружается новость ... "Лево"

«Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով», – հայտնում են ԱԱԾ–ից։

Հիշեցնենք, որ նախօրեին մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկություն էր տարածել, որ ադրբեջանցիների կողմից հանրայնացվել են կորոնավիրուսով հայաստանցի հիվանդների անձնական տվյալները (ԱԱՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ, կոնտակտավորներ):

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր հերթին նշել է, որ իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մ քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:–0–