Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն. Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը»

26.12.2019, 15:43
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն.  Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը».
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն.  Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը»

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 28-ին Էջմիածնում կբացվի Հայաստանի երկրորդ «Խելացի կանգառը»:

Այն իր մեջ ամբողջացնում է ժամանակակից կանգառին բնորոշ բոլոր կարևոր գործառույթները՝ անվճար wi-fi, քաղաքային երթուղու ցուցատախտակ, սմարթ վահանակ՝ հանրային նշանակության վայրերով՝ թանգարաններ, հիվանդանոցներ, դեղատներ, բանկեր և ոչ միայն:

Նոր կանգառում կա ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հատված, որը հարմարեցված է տարվա ցանկացած եղանակին տրանսպորտից օգտվողի սպասելաժամանակը անվտանգ և ապահով դարձնելու համար: Կանգառի փակ հատվածը ջեռուցվում է և հովացվում. ներսում կան սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր, վճարային տերմինալ, սմարթֆոնների լիցքավորիչ:

Загружается новость ... "Лево"

Ինչպես առաջին «Խելացի կագառում», այնպես էլ նոր բացվող երկրորդում հատուկ ուշադրություն է դարձված աղբի տեսակավորմանը. առանձնացված են պլաստիկի, երկաթի, ապակու և թղթի համար հատուկ աղբամաններ:

«Հավատարիմ մնալով բնության պահպանության հանդեպ ի սկզբանե որդեգրված մեր քաղաքականությանը և անշեղորեն հետևելով կանգառաշինության գործում ոչ մի ծառ չհատելու մեր սկզբունքին՝ այս անգամ ընկերությունը փոքր ինչ փոխել է ի սկզբանե մտածած կոնցեպտը ու նոր «Խելացի կանգառը» կառուցել ծառի շուրջ», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նոր «Խելացի կանգառի» բացման արարողությանը ներկա կգտնվի Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ներկա կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմնի, քաղաքի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, Էջմիածնի բնակիչներ: Բացման արարողությունից անմիջապես հետո կանգառը կհանձնվի շահագործման:

Հիշեցնենք, որ առաջին «Խելացի կանգառը» բացվել է Էջմիածնում հոկտեմբերի 8–ին։–0–