416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում բացվում է առաջին «խելացի կանգառը». միակը՝ Էջմիածնում և ողջ տարածաշրջանում (ՖՈՏՈ)

15:01
02 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի օրը, շահագործման կհանձնվի Հայաստանում առաջին և առայժմ միակ խելացի կանգառը։ 

Այն Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում կտեղադրվի Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ, նշվում է ՍՊԸ–ի հաղորդագրության մեջ։

«Խելացի կանգառը» կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին: 

умная остановка

Նախատեսված է կանգառի ներդրմամբ ապահովել տեղի բնակիչների հարմարավետ երթևեկությունը՝ սպասելաժամանակը դարձնելով հաճելի և արդյունավետ։

Գերֆունկցիոնալ կանգառի հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կտեղեկանան իրենց հետաքրքրող երթուղու համարի, մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու համար նախատեսված երթուղիների և այլնի մասին։ Կանգառին մոտեցող տրանսպորտային միջոցի, օդի ջերմաստիճանի և ժամի մասին տեղեկատվություն հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։ 

Հայաստանի համար իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել են բազմաթիվ հնարավորություններ՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ, անվճար wifi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր։ умная остановка

Կանգառում ուղևորները կարող են իրենց հարմարավետ զգալ տարվա ցանկացած եղանակին. այն փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բացի այդ, ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով` ցանկացած պահի կլինի արձագանք նաև իրավասու մարմինների կողմից։ 

умная остановка

Ստեղծված են բոլոր նախադրյալները տրասնպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հարմար ու հաճելի դարձնելու համար։ «Խելացի կանգառն» իր տեսակով Հայաստանում կլինի միակը` տրանսպորտային սպասարկման ոլորտում դնելով նոր ուղենիշ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման