Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել է Ֆրանսիայում մարդու առևանգման մեջ կասկածվող տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել 52–ամյա Սոս Գալեչյանին։
Նա ապրիլի 5–ից Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր հանցագործություն նախապատրաստելու, հանցավոր խմբին աջակցելու և կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձ առևանգելու ու փրկագին ստանալու նպատակով ազատությունից զրկելու մեղադրանքներով։
Գալեչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբալակվածների պահման վայր։
Հետախուզվողին հայտնաբերելու վերաբերյալ իրազեկվել է ՀՀ–ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ –0–