Շաբաթվա լավ լուրերը․ Հայազգի ռեժիսորը՝ «Էմմի» մրցանակակիր, Աննախադեպ ցուցադրություն՝ պատմության թանգարանում, ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ
21.09.2024,
11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 16–20–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 16–20–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին տեսանյութ հրապարակեց Հայաստանում սերիալի նկարահանման հրապարակից։
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանը «լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացավ «Էմմի» հեղինակավոր մրցանակի՝ «Ռիփլի» մինի սերիալի համար։
Հայտնեցինք, որ Հայաստանում կանցկացվի Air Fest փառատոն. երկնքում կհայտնվեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով։
Հայ կարատեիստները 7 մեդալ նվաճեցին XVI համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին։
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին փաստաթուղթ, ըստ որի՝ Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու Հայաստանում ֆրանսերենի ուսուցման համար։
Նազիկ Ավդալյանն իր և որդու հուզիչ զրույցով կիսվեց լսարանի հետ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի դիտումից հետո։
Բացվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը։
Պատմեցինք հայկական դիցաբանության առանցքային դեմքերից մեկի՝ պտղաբերության և սիրո Անահիտ աստվածուհու մասին՝ այսօր Հայաստանի պատմության թանգարանում աննախադեպ՝ «Մայր աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» կայանալիք ցուցահանդեսին ընդառաջ։
Հարավկորեայում 29-ամյա ուսուցիչը ողջ էր մնացել կայծակի հարվածից, երբ նրա սիրտը կես ժամից ավելի կանգ էր առել։
ՀՀ ՆԳՆ փրկարարները վիրակապեցին վիրավոր արագիլին և հանձնեցին կենդանաբանական այգու աշխատակցին։
Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։
ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։
Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ (ՎՒԴԵՈ)
«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։

