Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ (ՎՒԴԵՈ)

20.09.2024, 22:37
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր․ ՎԻԴԵՈ
Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ (ՎՒԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի 2024 թվականի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ 

19-ամյա մարզուհին նաև հրում վարժությունում դարձավ փոքր արծաթե մեդալակիր` գլխավերևում պահելով 110 կիլոգրամանոց ծանրաձողը:

Երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայում։