Վիրավոր արագիլին փրկարարները վիրակապել են, հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին

20.09.2024, 10:00
Փրկարարներն օգնել են վիրավոր արագիլին
Վիրավոր արագիլին փրկարարները վիրակապել են, հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել և մոտեցրել հրշեջ-փրկարարական ջոկատ․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները վիրակապել են վիրավոր թռչունին և հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին։