Օդերևութաբանը պարզաբանել է` արդյո՞ք հունիսը եղանակային անակնկալներ կմատուցի Հայաստանի բնակիչներին
01.06.2016,
11:41
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսել է հունիսին սպասվող եղանակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսն անակնկալներ չի մատուցի Հայաստանի բնակիչներին, Facebook սոցցանցի իր էջում գրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կանխատեսվում են նորմայի սահմաններում, այսինքն՝ սպասում ենք այնպիսի հունիս, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին՝ առանց արտառոց շեղումների», – գրել է Սուրենյանը։
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում>>
Նրա խոսքով` առավելագույն ջերմաստիճանը Երևանում ակնկալվում է մինչև +35 աստիճան, որը սպասվում է հունիսի երկրորդ տասնօրյակում:–0–