Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը

20.05.2017, 09:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
  • Նախորդ շաբաթ տեղի ունեցավ 6–րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Միաժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Արա Բաբլոյաննընտրվեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ ընտրեց 3 փոխխոսնակների, որոնցից մեկն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է ու կրճատեց հանձնաժողովների թիվը։
  • ՀՀ նախագահը հինգշաբթի ընդունեց կառավարության հրաժարականը։ Նույն օրը երկրի ղեկավարը Կարեն Կարապետյանին նշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ 
  • Երկուշաբթի ԱՀ ՊՆ հայտնեց, որ արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է վարել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Չորեքշաբթի ԱՀ ՊՆ հայտնեց, որ ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումներըձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ։ Ուրբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ