498.82
6.81
472.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեկնարկեց ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը

10:57
18 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 2-ի ընտրություների արդյունքում ձևավորված 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկել է հինգշաբթի Երևանում: Այս մասին Ազգային ժողովից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նիստին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդրանիկ նիստը բացել է ամենատարեց պատգամավորը`Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, ով ներկայացնում է ՀՀԿ–ն։

«Ինձ համար մեծ պատիվ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից բացել խորհրդարանի նիստը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, որ ազգային փոքրամասնություններն հնարավորություն ունեն ներկայացված լինելու խորհրդարանում», - իր ելույթում նշեց Հասանովը:

Այնուհետև, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Նորընտիր խորհրդարանում ընդգրկված են 4 քաղաքական ուժ. ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ՀՅԴ-ն (7 մանդատ):

Առաջին նիստին բացակայում են «Ելք» դաշինքի պատգամավորները։

Այսօրվա նիստում պատգամավորները կընտրեն խորհրդարանի նոր նախագահին, փոխնախագահներին (որոնց թիվը կավելանա մեկով. երկուսը` իշխանամետ և մեկը` ընդդիմադիր): Կընտրվեն նաև խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները:

Մայիսի 11-ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրել են 2017-2022 թթ. կոալիցիոն համաձայնագիր, որում մանրամասն ամրագրված է խորհրդարանական հանրապետությանն հատուկ կոալիցիոն համագործակցության նոր տարրերը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված