414.89
4.78
386.52
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ Աժ-ում առաջին անգամ ընտրեցին երեք փոխխոսնակների

13:28
19 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ ընտրել է 3 փոխխոսնակների, որոնցից մեկն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է: Այս մասին խորհրդարանից հաղորդել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նոր Սահմանադրության համաձայն, ՀՀ ԱԺ-ն կազմված է լինելու նախագահից և երեք փոխխոսնակներից, որոնցից մեկը պետք է ներկայացված լինի ընդդիմության կողմից:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն 3-րդ անգամ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Շարմազանովին: Ղեկավարող կուսակցության երկրոդ թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է, ով արդեն աշխատել է որպես պատգամավոր, որից հետո` արդարադատության նախարար, իսկ այնուհետև վերընտրվել է Հայաստանի խորհրդարանում։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվել է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ: Այս պաշտոնում «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Փակ քվեարկության արդյունքում բոլոր երեք թեկնածուներն ընտրվել են առաջադրված պաշտոններին: Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ`13 պատգամավոր: Արփինե Հովհաննիսյանի օգտին կողմ են քվեարկել 73, դեմ` 22 պոտգամավոր, իսկ Միքայել Մելքումյանն ընտրվել է 65 կողմ և 29 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Շարմազանովն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀԿ-ին` իր թեկնածությունը բարձր պաշտոնում երրորդ անգամ առաջադրելու համար:

«Հույս ունեմ, որ առաջիկա 5 տարիները մենք այնպես կաշխատենք, որ իմ օգտին քվեարկած պատգամավորները չփոխեն իրենց դիրքորոշումը, իսկ նրանք, ովքեր ինչ-որ պատճառով կարծում են, որ ես արժանի չեմ այդ պաշտոնին` արձանագրեն, որ լավ ենք աշխատել ի բարօրություն մեր երկրի»,-ասել է նա:

Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, ովքեր «քվեարկել և անկեղծորեն արտահայտել են իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը»:


Իսկ Միքայել Մելքումյանը, երախտագիտությունն հայտնելուց բացի` ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ընդդիմության առաջին փոխխոսնակը լինելն իր համար առաջին բարձր պաշտոնն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը