Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է վարել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ. Արցախի ՊՆ
15.05.2017,
22:50
Արցախի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտնում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտնում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքի մասին:
Ըստ հաղորդման, մայիսի 15-ին ժամը 16:30-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է վարել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:
Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-