Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

14.05.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը։ Ավելի վաղ ԼՂՀ ԱԳՆ–ն զգուշացրել էր, որ Ադրբեջանը չի հրաժարվել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման գաղափարից։ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ևս հայտարարել էր, որ անհրաժեշտ է պատրաստ լինել Բաքվի նոր արկածախանդրություններին։

  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարել են, որ մտադիր են Ավստրիայի մայրաքաղաքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակել է հանդիպման հավանական ամսաթիվը`նշելով, որ հանդիպմանը նախատեսում է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով` Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման կապակցությամբ Երևանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի պատշաճ ժամկետներում։

  • Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի պայմանների պատճառով։ Որոշ տեղեկություններով` Մխիթարյանի համար թեժ պայքար է սկսվել լոնդոնյան «Չելսի» և «Արսենալ» ակումբների միջև։

  • Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպված OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրտազովին  և հայտարարեց, որ մտադիր է իր մրցանակային գումարի մի մասը, որպես օգնություն, տրամադրել Արցախին։ Ղազարյանը թանկարժեք նվերի է արժանացել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։–0–