Ադրբեջանցի մարզիկին հաղթած հայ ըմբիշը թանկարժեք նվերի է արժանացել ՀԱՕԿ նախագահի կողմից

12.05.2016, 20:46
Ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը որպես նվեր ավտոմեքենա է ստացել Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։
Ադրբեջանցի մարզիկին հաղթած հայ ըմբիշը թանկարժեք նվերի է արժանացել ՀԱՕԿ նախագահի կողմից
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը որպես նվեր ավտոմեքենա է ստացել Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից, հայտնում է ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ «Ընդհանուր մենամարտեր OFS -8» միջազգային մրցաշար անցկացվել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում։

ՀԱՕԿ նախագահը հայ մարզիկի մարզչին դրամական պարգև է շնորհել։ -0-