ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպված OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրտազովին։
Ղազարյանն ադրբեջանցուն տապալեց հաշված րոպեների ընթացքում` կատարելով խեղդող հնարք։ Հայ մարզիկը մենամարտի էր դուրս եկել զինվորական համազգեստով, դուդուկի հնչյունների ներքո` ծածանելով ԼՂՀ–ի դրոշը։

Իր հաղթանակը նա նվիրել է դիրքերում կանգնած հայ զինվորներին։–0–