Հինգշաբթի` հուլիսի 7–ի առավել ուշագրավ նորությունները

08.07.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի` հուլիսի 7–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ Վերին Լարսի անցակետը բաց է, սակայն քարաթափման վտանգը պահպանվում է։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել հանրապետության զինված ուժերի առանցքային պաշտոններում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը սպառնում էր իր նախկին ակումբ «Բորուսիային»։ Միաժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին։

2008 թ.–ի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ–թեստերի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել։

Հինգշաբթի Երևանի կենտրոնում անցկացվել է ակցիա` ի պաշտպանություն կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի։–0–