Մխիթարյանը սպառնում էր «Բորուսիային» բոյկոտել մարզումները` «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերի ձախողման պարագայում

07.07.2016, 12:33
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը սպառնում էր իր նախկին ակումբ «Բորուսիային»:
Մխիթարյանը սպառնում էր «Բորուսիային» բոյկոտել մարզումները` «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերի ձախողման պարագայում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը սպառնում էր իր նախկին ակումբ «Բորուսիային», հաղորդում է sports.ru-ն:

Sport Bild-ի տվյալներով, 27-ամյա հայ ֆուտբոլիստը, արագացնելու համար տրանսֆերը, sms-հաղորդագրություններ էր ուղարկում Դորտմունդի ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին` սպառնալով չմասնակցել մարզումներին, եթե «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը չկայանա:

Իրադարձություններին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով, Մխիթարյանը նույն ռազմավարությունը կիրառել է նաև 2013 թ.-ին` «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելիս:

Անձամբ Մխիթարյանն այս տեղեկատվությունը չի մեկնաբանել:

Նախօրեին կիսապաշտպանը «4+1» սխեմայով պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի հետ», տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո: -0-