Սեֆիլյանին աջակցող ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահի հրաժարականը
07.07.2016,
13:05
Հինգշաբթի Երևանի կենտրոնում անցկացվում է ակցիա` ի պաշտպանություն կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանի կենտրոնում անցկացվում է ակցիա` ի պաշտպանություն կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի, հաղորդում է իրադարձությունների վայրից «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Ակցիայի սակավաթիվ մասնակիցները, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում, շարժվում են դեպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Եղյազարյանը, հիմնական պահանջն է ազատագրել բանտից Սեֆիլյանին և մյուս «քաղբանտարկյալներին», ինչպես նաև` հանրապետության նախագահի հրաժարականը: Նա հայտարարեց, որ ցուցարարները մտադիր են խաղաղ ակցիա անցկացնել և Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի գործողություններ չեն ակնկալում:
Ակցիայի մասնակիցները բռնած են պաստառներ` «Մենք Ժիրայրներ ենք», «Ո՞վ է հաջորդը», «Ազատագրե´նք երկիրը ներքին թշնամուց» գրություններով:
Հունիսի 23-ին «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով` երևանյան հեռուստաաշտարակի վրա հարձակում գործելու մեղադրանքով։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, Սեֆիլյանի կալանավորումը ակնհայտ քաղաքական բնույթ ունի: -0-