ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել ԶՈւ–ի առանցքային պաշտոններում

07.07.2016, 19:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել հանրապետության զինված ուժերի առանցքային պաշտոններում:
ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել ԶՈւ–ի առանցքային պաշտոններում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել հանրապետության զինված ուժերի առանցքային պաշտոններում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրով` գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գրիգորի Խաչատուրովը նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Բացի այդ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։–0–