Հինգշաբթի` հոկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
07 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հինգշաբթի տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը` ամբողջովին նոր կազմով։ Նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկայացրեց իր ակնկալիքները նոր կառավարության աշխատանքից։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին կոչ արեց կառավարության անդամներին «դուխով» իրագործել նախագահի նշած սպասելիքներն ու ակնկալիքները։
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական անգամ պաշտոնանկ է արվել` համաձայն սեփական դիմումի:
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։
Տիգրան Մուկուչյանը վերընտրվել է ԿԸՀ–ի նախագահի պաշտոնում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14–ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։-0-
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ