ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կանցկացնի կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Պետության ղեկավարը կներկայացնի կառավարության նոր կառուցվածքը և նոր նախարարներին։
Նախագահը Սարգսյանը սեպտեմբերի 13–ին վարչապետի պաշտոնում նշանակեց Կարեն Կարապետյանին, ինչից հետո կադրային փոփոխություններ սկսվեցին կառավարությունում` փոփոխվեցին մի շարք նախարարությունների անվանումներ, նշանակվեցին նախարարներ, վերանշանակվեցին մի քանիսը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում