438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Նախագահ. նոր կառավարությունը կդառնա Հայաստանի բարեփոխումների լոկոմոտիվը

12:17
06 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոր կառավարությունը կդառնա Հայաստանի բարեփոխումների լոկոմոտիվը, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո սկսեցինք երկրի կառուցվածքային բարեփոխումները, և նոր կառավարությունը ստանձնում է այդ փոփոխությունների լոկոմոտիվի դերը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ նոր կառավարության ձևավորումն ավարտվեց նախատեսված ժամկետներում։ Նախագահը շնորհավորեց բոլորին բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ և հաջողություն մաղթեց։

«Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատախտանատվության մասին, որ ստանձնել եք։ Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է»,– ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ, ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում և Հայաստանում մարտահրավերների պակաս չի զգացվում, և ակնհայտ է, որ ավելի դյուրին է զարգանալ և տնտեսական բարձր ցուցանիշների հասնել, երբ խաղաղություն կա, իսկ հարևանները և գործընկեր երկրները տնտեսական աճ են ցուցադրում, և ավելի բարդ, երբ գոյություն ունեն արտաքին բացասական ազդակներ։

Այդ դեպքում անհրաժեշտ է զարգացման համար առավելագույն ապահովել։ «Մեզ անհրաժեշտ է մրցունակ մնալ և հետևողականորեն բարձրացնել տնտեսության արդյունավետությունը։ Վստահ եմ, և համաշխարհային փորձն էլ է ցույց տալիս, որ հնարավոր է և անհրաժեշտ է ավելի լավ և ռացիոնալ օգտագործել համեստ ռեսուրսները և անհամեմատ ավելի լավ արդյունքների հասնել։ Կարծում եմ, որ հասարակությունը սպասում է նույնը»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, տնտեսության և հասարակության ներուժն ավելի թիրախային ծրագրի իրականացումն է։

«Կիսանախագահական իշխանավարումից անցումը խորհրդարանականի փոխում է ոչ միայն պետության կառավարման մոդելը, այլ նաև միավորված վերաբերմունքը։ Հնարավոր է, որ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում, թե որքանով կփոխվի մեր իրականությունը նոր սահմանադրության և կառավարման նոր մոդելի անցնելուց հետո»,– ասաց Սարգսյանը։

Նա կարծում է, որ նոր կառավարության «բախտը բերել է», քանի որ այն դարձել է այդ անցումային ժամանակահատվածի առաջնորդ։ «Ես հավատում եմ ձեր ուժին և նրան, որ Հայաստանի նոր կառավարությունը կարող է անել այն, ինչ չհաջողվեց անել նախորդներին։ Անշուշտ, այս աշխատանքում դուք մենակ չեք լինի, միաբանված և համաձայնեցված կգործեն պետական բոլոր օղակները, ես դա ձեզ երաշխավորում եմ, նրանք ձեզ կօգնեն և կշարժվեն նույն ուղղությամբ, բայց շարժիչ ուժը կլինի կառավարությունը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ նոր կառավարության հաջողությունը պայմանավորված է ժողովրդի ակնկալիքներով, այնպես որ անհրաժեշտ է լիարժեք ընդգրկվել աշխատանքի մեջ։ «Կոչ եմ անում անձնուրաց աշխատանքի։ Թեև բազմաթիվ դժվարություններ են սպասվում, նեղանալ և նեղսրտել չկա։ Բոլորը պետք է հասկանան, որ երբ անցնում ենք պետական ծառայության, անձնականը պետք է մղվի երկրորդ պլան, և վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամները և ընկերները կհասկանան դա»,– ասաց նախագահը։

Նա հիշեցրեց, որ վարչապետը ոչ միայն ղեկավար է, այլ թիմի առաջնորդ։ «Ես համոզված եմ, որ նրա նկատողությունները երբեք անձնավորված չեն լինի, այլ կուղղվեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց հաստատակամ լինենք, քանի որանհրաժեշտ է գնալ առաջ և չնայել անցյալին»,– նշեց Սարգսյանը։

Ըստ նախագահի, հաջողության բանաձևն առաջ ընթանալու ուղիների որոնումն է։ Պետության ղեկավարի կարծիքով, դրան կարելի է հասնել համատեղ ջանքերով։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա