Երեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները

22.06.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում  է երեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Երեքշաբթի առավոտյան, ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ: Զրույցի ընթացքում Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ըստ նրա, իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: 
  • Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրՀռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազարկվել է դոպինգ օգտագործելու պատճառով։
  •  Հայ տաքսիստները բողոքում են հայկական շուկա Yandex Taxi–ի մտնելու դեմ և հավասար պայմաններ են պահանջում։ Yandex Taxi–ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադիր են հուլիսի 1–ից դուրս գալ հայկական շուկա` աննախադեպ ցածր սակագներով։ Իրավիճակի հարցում իրենց դժգոհությունն են հայտնել GG տաքսիի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ Yandex Taxi–ն փորձել է էժան գնով գնել իրենց բիզնեսը` հակառակ դեպքում սպառնալով դիմել դեմպինգի։ 
  • Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է և առաջիկայում կներկայացվի հանրությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
  • Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը չի ցանկանում նվազեցնել իր կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։–0–