Առողջապահության նախարարությունում ծրագրային օպտիմալացում է սպասվում

18.02.2016, 15:28
Կադրային ջարդ ՀՀ առողջապահության նախարարությունում չի լինի, պարզապես ծրագրային օպտիմալացում է սպասվում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարությունում ծրագրային օպտիմալացում է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կադրային ջարդ ՀՀ առողջապահության նախարարությունում չի լինի, պարզապես ծրագրային օպտիմալացում է սպասվում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ինչպես հայտնել էին լրատվամիջոցները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքից և հայտարարել է, որ մտադիր է գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել:

ԱՆ–ն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի>>

Ինչպես նշեց նախարարը, նախօրեին կառավարությունում ներկայացվել է նախարարության անցած տարվա գործունեության հաշվետվությունը, որը բավարար է գնահատվել:

«Որոշակի խնդիրներ և առաջարկություններ եղել են , որոնք աշխատանքային ձևաչափում լուծել հարցեր են:  Առավել ևս, այս պահին քննարկվում է ինստիտուտցիոնալ սկզբունքների վրա հիմնված համակարգի օպտիմալացման հարցը` համաձայն առաջիկա տարիների առողջապահության ոլորտի ռազմավարության»,-ասաց Մուրադյանը:

Նա նշեց, որ ռազմավարության համաձայն, գերատեսչության առաջնահերթությունների և կարիքների վերաբերյալ առաջարկություններ են մշակվել:  

Պետպատվերի շրջանակում բուժման մասին խոսելիս, նախարարը նշեց, որ այս ոլորտում տարիների կուտակված խնդիրներ կան, որոնք վերլուծվել և խմբավորվել են , որից հետո կսկսվի ֆինանսական մեխանիզմների մշակումը:

Միաժամանակ, նա նշեց, որ 2014 թվականին պետպատվերի շրջանակում բուժօգնություն է տրամադրվել 329 հազար դեպքում, իսկ 2015 թվականին ` 326 հազար:

«Պետությունն իր վրա մեծ բեռ է  վերցրել և բնականաբար, դրանց իրականացման ճանապարհին կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Ցանկացած երկրում, անկախ ֆինանսական մեխանիզմներից, սոցիալական լարվածություններ են լինում, քանի որ առողջապահության հարցերը եզակի դեպքերում են դրական էմոցիաներ առաջացնում, բացառությամբ` ծննդաբերության և պլաստիկ վիրահատությունների»,-ասաց Մուրադյանը:  -0-