ԱՆ–ն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի

18.02.2016, 12:47
ՀՀ վարչապետը դժգոհ է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքից։
ԱՆ–ն առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխությունների կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքից և հայտարարել է, որ մտադիր է գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել, գրում է «Ժողովուրդը»։

Առողջապահության նախարարության անցած տարվա գործունեության կատարողականը քննարկելիս վարչապետը նախարար Արմեն Մուրադյանին նախատել է պետպատվերով բուժօգնության առնչութամբ ստացված բողոքների հետ կապված:

Թերթի հաղորդմամբ` Հովիկ Աբրահամյանը նախարարին ասել է, որ պետպատվերով բուժօգնությունը հաճախակի հասցեատերերին չի հասնում, և այդ խնդրի հետ կապված դժգոհությունները գնալով ավելանում են:–0–