48-ամյա հրազդանցին վեճի ժամանակ դանակահարել է 56–ամյա տղամարդուն

15.07.2025, 21:15
48-ամյա հրազդանցին կենցաղային հարցերի շուրջ վեճի ժամանակ դանակով հարվածել և ծանր վնասվաք է պատճառել 56–ամյա տղամարդուն
48-ամյա հրազդանցին վեճի ժամանակ դանակահարել է 56–ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–արմենիա/․ Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդուն տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը։ Նա հուլիսի 10-ին Միկրոշրջան թաղամասում ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ 

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։