Մյուռոնօրհնեք, «Նովոստի–Արմենիա»–ի ցնցող հաղթանակը՝ Armenia Digital Awards–ում, սարյանական խճանկար՝ երևանյան փողոցում․ շաբաթվա լավ լուրերը

05.10.2024, 11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Մյուռոնօրհնեք, «Նովոստի–Արմենիա»–ի ցնցող հաղթանակը՝ Armenia Digital Awards–ում, սարյանական խճանկար՝ երևանյան փողոցում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Սեպտեմբերի 28–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը։ Իսկ հաջորդ օրը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին, տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը, մատուցվեց նաև Հայրապետական Սուրբ Պատարագ։

Հայտնի երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»–ում․

Մեր լրատվական գործակալությունը՝ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն հաղթեց Հայաստանում առաջին անգամ անցկացված Armenia Digital Awards մրցույթի միանգամից երեք անվանակարգերում։

 Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն WCIT2024/Digitec–ի բացման շրջանակում անվճար ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում։

Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը։ Հոկտեմբերի 3–ին Երևանի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում «Նոան» 2։0 հաշվով հաղթեց չեխական «Մլադա Բորեսլավին»։

Հոկտեմբերի 4–ին նշվեց Ժպիտի համաշխարհային օրը։ Այս տոնի հիմնադիրն ամերիկացի նկարիչ Հարվի Բոլլն է, ով 1999թ․–ին ստեղծել է հայտնի «սմայլիկը (ժպիտով դեղին դեմք)։ Տոնի նպատակը բարությունը և պոզիտիվ տրամադրությունը ժպիտի միջոցով փոխանցելն է։ Օրվա կարգախոսն է՝ «Բարի գործ արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ»։

Միջազգային լրատվական դաշտում էլ հայտնվեց շատ բարի ու դրական լուր այն մասին, որ հայտնի ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ Սարյան փողոցում կարտացոլվի 1620 սալիկից բաղկացած «Հայաստան» խճանկարը։

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։