Էմինեմի դուստրը հուզիչ կերպով հայտնել է, որ ռեփերն առաջին անգամ պապիկ է դառնալու (ՎԻԴԵՈ)

04.10.2024, 14:05
Էմինեմը ստիպեց միլիոնավոր հայրերի լաց լինել․ ռեփերը հուզիչ տեսահոլովակ է հրապարակել. ՎԻԴԵՈ
Էմինեմի դուստրը հուզիչ կերպով հայտնել է, որ ռեփերն առաջին անգամ պապիկ է դառնալու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 51-ամյա ամերիկացի ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու։ Այս մասին նա երկրպագուներին հայտնել է հուզիչ երգի և տեսահոլովակի միջոցով, որը նվիրել է դստերը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդին։ 

«Temporary» («Ժամանակավոր») տեսահոլովակում ռեփերը հավաքել ու ներկայացրել է իր և դստեր մանկության զրույցները, միասին անցկացրած ժամանակը, ապա երգի խոսքերում դիմել Հեյլիին՝ քաջալերելով նրան մնալ ուժեղ, քանի որ ամեն ինչ «ժամանակավոր է»։ 

Տեսահոլովակում նաև զետեղված են կադրեր Հեյլի Ջեյդի՝ մայիսին տեղի ունեցած հարսանյաց արարողությունից, որտեղ Էմինեմն առաջին անգամ հարսի զգեստով է տեսնում դստերը և չի կարողանում զսպել արցունքները, գրկախառնվում է Հեյլիի հետ և ուղեկցում ամուսնու մոտ։ 

Ռեփերի դուստրը տեսահոլովակի վերջում հայտնում է ուրախալի լուրը՝ Grandpa (պապիկ) գրվածքով շապիկը մոտեցնելով Էմինեմին, ինչից հետո ռեփերի ձեռքին ուլտրաձայնային հետազոտության լուսանկարն է հայտնվում։ 

Տեսահոլովակը Youtube-ում 15 ժամում հավաքել է շուրջ 4 միլիոն դիտում։ Երկրպագուները մեկնաբանությունների բաժնում գրում են, թե տեսահոլովակը որքան է հուզել նրանց, որոշներն էլ զարմանալիորեն արձագանքում են երգչի արտասվելու տեսարաններին։

Նրանք, մասնավորապես, գրում են․ «Էմինեմն արտասվու՞մ է, այժմ ե՞ս եմ արտասվում, ոչ, դուք եք արտասվում», «Էմինեմի արտասվելն ամենամարդկային բանն է, որ երբևէ տեսել եմ», «Էմինեմը ստիպեց միլիոնավոր հայրերի լաց լինել», «Էմինեմի պապիկ դառնալն այսօրվա ամենագեղեցիկ լուրն է»։ 

d08dd25f-7e9c-41d0-bee1-1167efae9cf8.jpg

Նշենք, որ Էմինեմի դստեր՝ Հեյլի Ջեյդի և ամուսնու՝ Էվան Մաքքլինթոնի առաջնեկը լույս աշխարհ կգա 2025 թվականին, այդ մասին Հեյլին գրել է Instagram-ի իր էջում։