«Նոան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը։
Նախօրեին Երևանի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում «Նոան» 2։0 հաշվով հաղթեց չեխական «Մլադա Բորեսլավին»։
58-րդ րոպեին Մաթեուս Աիասը բացեց հաշիվը, իսկ Վիրջիլ Պինսոնը 76-րդ րոպեին կրկնապատկեց հայկական ակումբի առավելությունը։
«Նոա» ՖԱ-ն Հայաստանի փոխչեմպիոնն է.
Օգոստոսի 30-ին կայացածվ իճակահանության արդյունքում, «Նոայի» մրցակիցներն են Լոնդոնի «Չելսին», կիպրական ԱՊՕԵԼ–ը, Չեխիային «Մլադա Բոլեսլավա»–ն, սերբական «Բաչկա Տոպոլա»–ի, ավստրիական «Ռապիդը» և իսլանդական «Վիկինգուրը»։
Սեփական հարկի տակ «Նոան» կընդունի ԱՊՕԵԼ–ին, «Մլադա Բոլեսլավային» և «Վիկինգուրին» և կհյուրընկալվի «Չելսիին», «Բաչկա Տոպոլային» և «Ռապիդին»։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերին և կավարտվի 2025թ․–ի մայիսին։
Կոնֆերանս լիգայի հիմնական փուլը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին և կավարտվի 2025 թվականի մայիսին։

