Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
02.10.2024,
11:31
Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում։
Այս մասին նշվում է WCIT2024/Digitec–ի Facebook–յան էջում։
Համերգը կայանալու է ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին, Հանրապետության հրապարակում՝ WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։
Համերգին հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին։

