«Օգնիր ինչ-որ մեկին ժպտալ»․ այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

04.10.2024, 11:16
Օրվա կարգախոսն է՝ «Բարի գործ արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ»
«Օգնիր ինչ-որ մեկին ժպտալ»․ այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը։

Այս տոնի հիմնադիրն ամերիկացի նկարիչ Հարվի Բոլլն է, ով 1999թ․–ին ստեղծել է հայտնի «սմայլիկը (ժպիտով դեղին դեմք)։ Տոնի նպատակը բարությունը և պոզիտիվ տրամադրությունը ժպիտի միջոցով փոխանցելն է։ Օրվա կարգախոսն է՝ «Բարի գործ արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ»։

Այս օրը մարդկանց ամբողջ աշխարհում խրախուսում են ժպտալ, բարի գործեր կատարել և ուրախություն պարգևել շրջապատին: Կազմակերպվում են ակցիաներ և ֆլեշմոբեր՝ ուղղված տրամադրության բարձրացմանն ու փոխօգնությանը։ Ժպիտը համարվում է ոչ միայն բարի կամքի խորհրդանիշ, այլև սոցիալական կապերն ամրապնդելու, աշխարհն ավելի լավ ու ուրախ դարձնելու միջոց:

Տոնի գաղափարը պարզ է․ անգամ ամենափոքր ժպիտը կարող է այլ մարդու օրն ավելի լավը դարձնել և բարության շղթայական ռեակցիա սկսել։ Այսպիսով, այսօր կարելի է հարազատների հետ կիսվել ուրախությամբ, աջակցել բարեգործական նախաձեռնություններին կամ ուղղակի ժպիտ պարգևել պատահական անցորդներին։