Սարյան փողոցում կարտացոլվի 1620 սալիկից բաղկացած «Հայաստան» խճանկարը (ՎԻԴԵՈ)
04.10.2024,
14:33
Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են:
Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:

