Յուրի Խաչատուրովը ներկայացավ դատարան ու մենաբանեց իրեն առաջացրած մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացել է դատարան, որը պետք է քննարկի նրա խափանման միջոցը։
Նախօրեին նա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թվականի մարտի 1-2–ի գործով։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
«Համաձայն չեմ ինձ ներկայացված մեղադրանքների հետ», – ասաց նա` լրագրողների այլ հարցերը չմեկնաբանելով։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց:-0-