473.68
7.07
455.94
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՔԱԳՎ–ն մեկնաբանել է դեպի Երևան չվերթերի չեղարկման մասին «Պոբեդայի» հայտարարությունը

13:51
03 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է Դոնի Ռոստով–Երևան չվերթերի չեղարկման մասին «Պոբեդա» ռուսական լոուքոսթերի հայտարարությունը։

«Պոբեդան» նշում է, որ չվերթերը չեղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման թանկ արժեքի պատճառով։

«Պոբեդան» դեռևս հուլիսին ստացել էր շաբաթը չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան կանոնավոր չվերթերի թույլտվություն, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:

««Զվարթնոց» օդանավակայանը բյուջետային ավիաընկերություններ չի սպասարկում։ Բնական է, որ օդանավակայանի սակագները նրանց հարմար չեն», – հայտարարեց ՔԱԳՎ–ի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս ամենում որևէ զարմանալի բան չկա։ «Ողջ աշխարհում ընդունված է, որ բյուջետային ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում ոչ թե դասական, այլ փոքր օդանավակայաններ», – նշեց Հովհաննիսյանը։ 

«Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա. ավիատոմսերի սակագները` սկսած 10 հազար դրամից>>

«Պոբեդայի» միջազգային երթուղով (ընկերությունը թռիչքներ է կատարում ինը ուղղություններով դեպի Եվրոպա և ԱՊՀ) օդանավակայանի սպասարկումը միջինը 10 եվրո է կազմում յուրաքանչյուր մարդու համար, իսկ որոշ օդանավակայաններում այն ընդհանրապես անվճար է: «Զվարթնոց» օդանավակայանում սակագինը 50 եվրո է մեկ մարդու համար:

Միաժամանակ, հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռոսավիացիան փոխադրողին թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել Մոսկվայից դեպի Գյումրի: «Ինտերֆաքսի» տվյալներով, Գյումրու«Շիրակ» օդանավակայանը «Պոբեդային» սպասարկման զեղչ է տրամադրել: 

«Պոբեդան» «Աէրոֆլոտի» խմբի ցածր բյուջետային փոխադրող է: Ընկերության թռիչքներն իրականացվում են Boeing-737-800 տիպի 12 օդանավերով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մայիսի 2022
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի վերածնունդը. այն կդառնա Mercure հյուրանոց (ՖՈՏՈ)
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ
15:33
13 Մայիսի 2022
20–ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան
20–ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան
13:29
13 Մայիսի 2022
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց
12:35
13 Մայիսի 2022
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման համար
22:35
12 Մայիսի 2022
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
Shell-ը գալիս է Հայաստան. աշնանը կգործարկվի խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
20:14
12 Մայիսի 2022
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
Կակաչները ձյան մեջ. Սուրենյանը ցույց է տվել հայաստանյան ձնե մայիսը (ՖՈՏՈ)
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
13:56
12 Մայիսի 2022
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի (ՎԻԴԵՈ)
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, լճի տարածքում կկառուցվի հանգստի գոտի. ՎԻԴԵՈ
13:29
12 Մայիսի 2022
Քրգործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
Քրեական գործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
10:51
12 Մայիսի 2022
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
16:01
11 Մայիսի 2022
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
13:12
11 Մայիսի 2022
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի