«Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա. ավիատոմսերի սակագները` սկսած 10 հազար դրամից
12:24
26 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:
Ինչպես հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարությունը, ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
«Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին», - նշվում է հաղորդագրության մեջ: –0–
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում