Հայաստանի դեղատները կմիավորվեն միասնական էլեկտրոնային հարթակում

19.02.2018, 15:05
Հայաստանում կգործի էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ ձեռք բերել դեղորայք:
Հայաստանի դեղատները կմիավորվեն միասնական էլեկտրոնային հարթակում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեղատները կմիավորվեն միասնական էլեկտրոնային հարթակում առողջապահության թվային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում, ասաց ՀՀ ԱՆ–ին առընթեր Թվային առողջապահության ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը։

«Հայաստանում կգործի էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ ձեռք բերել դեղորայք։ Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի գնալ դեղատուն թղթե դեղատոմսերով։ Բժիշկը կկարողանա դուրս գրել դեղատոմսն առցանց», – երկուշաբթի ասաց Գևորգյանը լրագրողներին։

Նա նաև նշեց, որ թղթե դեղատոմսերը վերջնական չեն հանվի շրջանառությունից և հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում։

Միաժամանակ, Գևորգյանը նշեց, որ հարթակից օգտվելու համար բավարար է անգամ ցածր արագության ինտերնետ։ Ապահովվում է հիվանդի առողջության մասին տեղեկատվության գաղտնիությունը։

«Միաժամանակ դեղատների աշխատակիցներին հասանելի կլինի միայն էլեկտրոնային դեղատոմսերի մասին տեղեկատվությունը», – նշեց Գևորգյանը։

Նրա խսքով, ծրագրի իրականացումը կսկսվի 2018 թ.–ի վերջից։–0–