Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել.ԱՆ
09.06.2021,
15:42
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:–0–