ՊՆ–ն մեկնաբանել է Սև լճի մոտ 1000–ից ավել ադրբեջանցի զինվորականների մասին լուրերը
23.05.2021,
13:20
ՊՆ–ն մեկնաբանել է Սև լճի մոտ 1000–ից ավել ադրբեջանցի զինվորականների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։–0–