Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»

15.12.2016, 20:07
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը: Բաղձալի ամանորյա գիշերից արդեն իսկ մի քանի օր առաջ մեծերը և երեխաները մտահոգված են ընդամենը մեկ հարցով՝ ինչ նվիրել հարազատներին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է օգնության հասնել իր ընթերցողներին և առաջարկել նվերների թոփ տասնյակ, որոնք միշտ ակտուալ են և ցանկալի շատ շատերի համար:

Գաջեթներ

 - рис.1

Ժամանակակից մարդը միշտ ուրախ է նորաձև գաջեթ նվեր ստանալ: Գաջեթները կամ էլեկտրոնային սարքերն այսօր ձևավորում են գործարար մարդու կերպարը: Այնպես որ նվիրեք սիրելի մարդուն վերը թվարկած սարքերից որևէ մեկը, իսկ դրանց շարքում կարող են ներառվել նաև ֆիտնես-թրեքերը, սմարթ թևնոցները, էլեկտրոնային սպեղանիները, երաժշտական նվագարկիչները:

Նվեր քարտեր

Ցանկացած նվերի հիանալի այլընտրանք կարող են դառնալ նվեր քարտերը: Այժմ շատ խանութներ առաջարկում են նմանատիպ քարտերով սպասարկում: Դա շատ հարմար է. եկար, ընտրեցիր, փորձեցիր, հավանեցիր։

Սպորտային աբոնեմենտներ

Բոլորս ցանկանում ենք գեղեցիկ և սլացիկ կազմվածք ունենալ, սակայն հաճախ դրա համար ոչինչ չենք անում՝ որպես պատճառ նշելով զբաղվածությունը կամ այլ հանգամանքներ: Ֆիտնես կենտրոնի կամ լողավազանի աբոնեմենտը հիանալի խթան կդառնա այդ հաստատություններ այցելելու համար: Գեղեցիկ սեռի համար այլընտրանք կարող է լինել գեղեցկության սրահի աբոնեմենտը:

Կանանց լավագույն ընկերներն ադամանդներն են

 - рис.2

Բոլոր ժամանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար ցանկալի նվեր են ոսկերչական զարդերը: Մնացածը ճաշակի և հնարավորությունների հարց է: Դրանք կարող են լինել ամենատարբեր ոսկերչական զարդերը, ինչպես նաև որակյալ բիժուտերիան: Ընդ որում, բիժուտերիան այսօր տրենդի մեջ է և գնի տեսնակյունից երբեմն չի զիջում թանկարժեք մետաղին ու բնական քարերից պատրաստված զարդեղենին:

Տուրիստական ուղեգրեր

 - рис.3

Զուր չէ, որ Ամանորը բոլորի ամենասիրված տոներից մեկը: Չէ՞ որ սա այն ժամանակն է, երբ բոլորը հրաշքի են սպասում, բոլորը ցանկանում են հավատալ ամենաբաղձալի երազանքների կատարմանը: Ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել էկզոտիկ կամ եվրոպական որևէ երկիր այցելությունից, հատկապես, սիրելիի հետ:

Հագուստ

 - рис.4

Ինչպես հայտնի է, դիմավորում են հագուստով: Այնպես որ հայտնի ապրանքանիշի գեղեցիկ հագուստը երբեք ավելորդ չի լինի: Բնականաբար, լավ նվեր կարող են լինել նաև աքսեսուարները` շարֆերը, պայուսակները, անձրևանոցները, ձեռնոցները և այլն:

Օծանելիք և կոսմետիկա

 - рис.5

Նրբագեղ օծանելիք, շրթներկ, սափրվելու քսուք միշտ էլ հաճելի է նվեր ստանալ: Սակայն այստեղ հարկավոր է զգույշ լինել. միայն հստակ իմանալով ճաշակի և նախասիրությունների մասին` հնարավոր է ճիշտ ընտրություն կատարել: Այս համատեքստում առաջարկում ենք ձեզ վերադառնալ «Նվեր քարտերի» կետին:

Ծաղիկներ և խաղալիքներ

 - рис.6

Հաճախ, հարաբերությունների ամենասկզբում, երբ տեղեկությունները քիչ են, իսկ տպավորություն թողնելու ցանկությունը՝ շատ մեծ, կարելի է ցնցել ընտրյալի երևակայությունը գեղեցիկ ծաղկեփունջով կամ փափուկ խաղալիքով: Որպես տարբերակ կարելի է դիտարկել նաև տոնածառի խաղալիքների հավաքածուն, ցանկալի է՝ դիզայներական աշխատանքի:

Կրեատիվ նվերներ

Շատ ակտուալ նվեր կարող է դառնալ նաև օրիգինալ գործած ծածկոցը՝ ամանորյա թեմային վերաբերող զարդանախշերով: Դա շատ հարմար նվեր է, քանի որ այն հեշտությամբ կարելի է նվիրել ցանկացած տարիքի և սեռի մարդու, բացի այդ, չափսի խնդիր էլ չի ծագի: Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան ձմեռվա երկար գիշերները ընտանիքի հետ նմանատիպ տաք ծածկոցով փաթաթված անցկացնելը:

Փող

 - рис.7

Եվ, իհարկե, փող: Սա նվերի առավել օպտիմալ տարբերակն է, եթե չգիտեք այն մարդու նախասիրությունները, ում պատրաստվում եք երջանկացնել: Սա նաև շատ դեմոկրատական է, քանի որ թույլ է տալիս մարդուն ինքնուրույն և իր ճաշակով ընտրել այն, ինչ նա ցանկանում է: Գումարի չափը որոշվում է բացառապես ձեր կոմից և ստացողի հանդեպ ձեր վերաբերմունքից: -0-